Մենք հանձնառություն ենք վերցնում՝ ավագանիում լինելուց հետո առաջնորդվել վերկուսակցական քաղաքացիական մոտեցմամբ: Դա նշանակում է, որ չի լինելու որևէ հարց, որ լուծվելու է առանց մասնագիտական խմբերի և շահառու քաղաքացիների անմիջական մասնացկության: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց «Ժառանգություն» կուսակցության Երևանի ավագանու ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը բարեկամ մրցակիցներին հաջողություն մաղթեց և ասաց, որ իրենք չեն համարում, որ մրցակիցները գունավորված են:
Ավագանու ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության ցուցակի երկրորդ հորիզոնականում գտնվող Արմեն Մարտիրոսյանը ևս անդրադարձավ Հայկ Մարությանի «սևերի ու սպիտակների» թեմային, ասելով, որ նա թույլ է տվել մեկ այլ սխալական հայտարարություն:
Մարտիրոսյանը սխալական համարեց այն արտահայտությունը, թե միայն ՔՊ–ում են հավաքված այն մարդիկ, որոնք ոչ միայն հեղափոխության ժամանակ, այլ դրանից առաջ են պայքարել, սակայն նշեց, որ դրան բարեկամաբար են վերաբերվում եւ առաջ շարժվում։
Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց, որ «սևերի ու սպիտակների» եզրույթներով խոսելը պետության համար ոչ մի լավ բանի չի բերելու.
«Եթե Ստալինը դիմացս լիներ և ասեր, որ ինքը սպիտակն է, մենք հպարտությամբ սևի գործառույթը կվերցնեինք մեզ վրա, որ ունենայինք նորմալ, ժողովրդավար երկիր»։
Մանրամասները՝ տեսանյութում: