Շինարարական աշխատանքներն ավարտվել են, բայց իմ կարծիքով՝ այս տարի բացումը չի լինի. կրկեսի գլխավոր ինժեներ


Շինարարական աշխատանքներն ավարտվել են, բայց իմ կարծիքով՝ այս տարի բացումը չի լինի. կրկեսի գլխավոր ինժեներ
Սեպտեմբեր 5 20:12 2018

Երևանի Կրկեսի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում կրկեսի բացման կոնկրետ ժամկետ չկարողացավ նշել: «Այս տարի, իմ կարծիքով, բացում չի լինի»,-ասաց նա: Նա նշեց, որ չի ցանկանում կոնկրետ ժամանակ նշել, քանի որ, եթե որոշակի ժամկետ նշի, ապա կարող է որոշակի փոփոխություններ առաջանան, և երկարի ժամանակը: «Բարդ կառույց է, կարող է որոշակի տեխնիկական փոփոխություններ լինեն»,-ասաց նա:

Վերջինս նշեց, որ շինարարական աշխատանքներն ավարտվել են, և ինժեներիայի աշխատանքներն են մնացել` կոյուղի, օդափոխություն, հարդարման աշխատանքներ:

Դիտարկմանը, թե նախկինում էլ նշել էիք, որ արտաքին աշխատանքներն են մնացել իրականացնելու, Ավագ Հարությունյանն ասաց, որ ամեն ինչ ընթացքի մեջ է, ծրագրվածով իրականացնում են: «Ամեն ինչ նորմալ կատարվում է, ձգձգում չկա: Այսօրվա աշխարհում գոյություն ունեցող լավագույն տեխնոլոգիաներն օգտագործում են»,-ասաց նա: