ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին


ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին
Սեպտեմբեր 5 16:56 2018

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն օգոստոսին այցելել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով ազգությամբ հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին:

Այս  մասին  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել  է Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու  Էթերի Մուսայելյանը:
 
Նա   ասել է, որ hամաձայն  իր  հանձնագրի` ԿԽՄԿ-ն ազատազրկվածներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և հնարավորություն ընձեռի կապ ապահովել ազատազրկվածների և նրանց հարազատների միջև: