Քարահունջ գյուղի մոտ սեպտեմբերի 3-ին բռնկված հրդեհը մարվել է. այրվել է 40 հա տարածք


Քարահունջ գյուղի մոտ սեպտեմբերի 3-ին բռնկված հրդեհը մարվել է. այրվել է 40 հա տարածք
Սեպտեմբեր 5 14:58 2018

Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի մոտակայքում՝ «Կուտոյի աղբյուր» կոչվող տարածքում, սեպտեմբերի 3-ի առավոտյան բռնկված հրդեհը սեպտեմբերի 4-ի երեկոյան մարվել է: Այրվել են մոտ 40 հա բուսածածկույթ եւ ծառեր:

Նշենք, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 09:38-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի մոտակայքում՝ «Կուտոյի աղբյուր» կոչվող տարածքում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր էր մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել էր, որ այրվում է 10 հա բուսածածկույթ եւ վայրի ծառեր:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 30 փրկարար ծառայող, ոստիկանության 5 աշխատակից, թիվ N զորամասից 20 զինծառայող եւ գյուղի 10 բնակիչ:

Հրդեհը մեկուսացվել էր ժամը 19:35-ին: Այրվել է մոտ 40 հա բուսածածկույթ, թփուտներ եւ ծառեր:

Հրշեջ-փրկարարների եւ գյուղի բնակիչների կողմից սահմանվել էր հերթապահություն: