Ոչ թե ԱԺ-ն է Փաշինյանին հաշվետու, այլ Փաշինյանը ԱԺ-ին․ արտահերթ ընտրությունների հիմքեր չկան․ Շարմազանով


Ոչ թե ԱԺ-ն է Փաշինյանին հաշվետու, այլ Փաշինյանը ԱԺ-ին․ արտահերթ ընտրությունների հիմքեր չկան․ Շարմազանով
Սեպտեմբեր 4 20:45 2018
«Այն, ինչի համար Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ մեղադրում էր Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ականներին, որ նրանք Սահմանադրությունը «կարում են» իրենց հագով և փոխում են Սահմանադրությունը, որպեսզի պահպանեն, ժողովրդական խոսքով ասած, իրենց աթոռը, այսօր ինքը հայտարարում է, որ իր աթոռն ավելի բարձր է դասում, քան երկրի Սահմանադրությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Անդրադառնալով խորհրդարանը ցրելուն, ապա, ըստ նրա, ԱԺ-ն ընտրվել է լեգալ և օրինական․2017-ի ԱԺ ընտրությունների արդյունքները որևէ մեկը հարցականի տակ չի դրել, երկրորդ՝ ԱԺ-ն բնականոն աշխատում է, երրորդ՝ ԱԺ-ն մինչ օրս արհեստական սաբոտաժ, բոյկոտ և խոչընդոտ չի ստեղծել, և մենք դեմ չենք քվեարկել այս կամ այն նախագծին միայն նրա համար, որ այն բերել է Փաշինյանի կառավարությունը։ԱԺ փոխնախագահը նաև նշեց, որ եթե այս պահին կան խնդիրներ, դրանց թիվ մեկ մեղավորը և պատասխանատուն կառավարությունն է․«Ամենակարևորը, ինձ համար երկրորդական է՝ գործադիրին դուր է գալիս ԱԺ կազմը, թե ոչ, ԱԺ-ն չէ կառավարությանը հաշվետու, այլ Փաշինյանը իր կառավարությամբ պետք է գա 105 պատգամավորներին հաշվետվություն տա»,- ասաց նա։Հարցին՝ չի ստացվում արդյոք, որ ՀՀԿ-ն փորձում է իր ներկայությունը ԱԺ-ում երկարաձգել, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց․«ՀՀԿ-ն ամենամեծ խմբակցությունն է, բայց մեծամասնություն չունի խորհրդարանում։ Այս ԱԺ-ն մինչև 22 թվական ընտրվել, և այս ԱԺ-ն ոչ միայն չի սպառել իրեն, այլ կարող է ոչ ծավալով իրականացնել այն լիազորությունները, որոնք տրված են ԱԺ-ին՝ ըստ Սահմանադրության»,- ասաց նա։