Հայկ Մարությանը արհեստականորեն ընդդիմություն ստեղծեց. (տեսանյութ)


Հայկ Մարությանը արհեստականորեն ընդդիմություն ստեղծեց. (տեսանյութ)
Սեպտեմբեր 4 14:02 2018

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ այսօր տեղի ունեցավ քննարկում՝ «Երևանի ավագանու ընտրություններ, մարտահրավերներ և ակնկալիքներ» թեմայով։ Քննարկման բանախոսներն էին՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը և քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։

Դանիել Իոննիսյանն անդրադառնալով նրան թե պետությունը պատրաստ է այս գործընթացին, ասաց․  «Արդեն 3 ամիս է  աշխատում ենք ընտրական օրենսգրքի վրա, և անակնկալ կերպով ի հայտ եկան Երևանի ավագանու ընտրությունները, որոնք անցնելու են հին ընտրական օրենսգրքով, իր բոլոր թերություններով  հանդերձ։ Այդուհանդրեձ այս օրենգիրքը պաշտպանելու համար քաղաքական կամքը բավարար չէ, անհրաժեշտ են իրավական կարգավորումներ, օրինակ՝ արդյունավետ կերպով պայքարել ընտրակաշառքի դեմ։ Այդ իսկ պատճառով քաղհասարակությունն ու իրավապահ մարմինները մշակեցին փոփոխություններ, որոնք միտված են պաշտպանել օրինականությունը։ Ավելի լավ է գործող օրենսգրքի օրինականությունը պահպանել, քան նույնիսկ դա էլ չանել։Առաջինը վերաբերվում է ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի քրեականացմանը՝ ինչպիսի արարքներ են, որ բարեգործության տակ չեն ընկնի։ Հաջորդը վերաբերվում է մի շարք ընտրական օրինազանցությունների նկատմամբ սանկցիաների խստացմանը։ Մենք որոշեցինք թողնել սանկցիաները անփոփոխ այնպիսի դեպքում, երբ արարքը կատարվել է մեկ անձի կողմից, սակայն այլ հարց է, որ այն արվել է մի խումբ մարդկանց կողմից։ Սակցիաներ են խստացվել ընտրատեղամասերում կարգ ու կանոնի պահպանման հարցում, օրինակ, եթե դիտորդը կամ վստահված անձը չի կրում բեյջ, ապա դա խախտում է, կամ եթե անձը, որ տեղյակ է իրավունք չունի գտնվելու տեղամասում, սակայն այնտեղ է, այստեղ ևս խստացումներ են լինելու։ Մենք հնարավորություն ենք տալու դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին անմիջապես գնալ դատարան, և ասել, որ ինչ որ մեկը զանցանք է  գործել»։

Վարդինե Գրիգորյանը  էլ նշեց, որ հանրային գիտակցությունը փոխվել է հեղափոխությունից հետո, և որ կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն շարունակել վերահսկողությունը, և այս առումով հանրային ընկալումը շատ կարևոր է։ Նա նաև ասաց, որ իրենց կազմակերպությունն ու մի շարք այլ կազմակերպություններ համատեղ դիտորդական առաքելություն են իրականացնելու։

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին` Արմեն Բաղդասարյանն, ասաց որ մինչև Հայկ Մարությանի վերջին ելույթը ընդդիմություն՝ որպես այդպիսին գոյություն չուներ սակայն «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն բաժանելով ուժերին սևերի ու սպիտակների արհեստականորեն ստեղծեց այնպիսի իրավիճակ, որ ինքը իշխանության թեկնածուն է, մնացածը՝ ընդդիմության։ Բաղդասարյանը նաև նշեց, որ հասարակության մեծ մասը ընտրելու է ոչ թե թեկնածուին, այլ ուժի մեջքին կանգնած մարդուն, բայց պետք է հասկանալ, որ քաղաք ղեկավարելը քաղաքական խնդիր չէ, և այդ մարդիկ պետք կենցաղային հարցեր լուծեն։

Մանրամասները՝ տեսանյութում․

Վաչիկ Գրիգորյան