Վայոց Ձորի մարզպետը հանդիպեց բողոքի ակցիա իրականացնող գյուղացիների հետ (տեսանյութ)


Վայոց Ձորի մարզպետը հանդիպեց բողոքի ակցիա իրականացնող գյուղացիների հետ (տեսանյութ)
Սեպտեմբեր 3 10:05 2018

Վայոց Ձորի  մարզի  Մալիշկա համայնքի բնակիչները  շարունակում են բողոքի ակցիան ըննդեմ՝ գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Մհեր Մովսիսյանի։ Armday.am-ն արդեն տեղեկացրել էր, որ գյուղի բնակիչները դեռ երեկվանից փակել են գյուղապետարանի մուտքը, տեղադրել՝ վրան։

Քիչ առաջ բողոքող գյուղացիների հետ հանդիպման եկավ Վայոց Ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը։ Վերջինս կոչ արեց բնակիչներին բացել գյուղապետարանի շենքի դուռը, սակայն ստացավ բացասական պատասխան։ Գյուղապետարանի շենքի մոտ էր նաեւ գործող գյուղապետ Մհեր Մովսիսյանը։ Նա եւ մարզպետը մի քանի րոպե առանձնազրույց ունեցան։

Մալիշկայի բնակիչները հայտարարեցին, որ կսպասեն մինչեւ ժամը 12:00, եւ եթե մինչ այդ գյուղապետը հրաժարական չներկայացնի, կանցնեն կտրուկ գործողությունների։

Ներկայացնում ենք նաեւ Վայոց Ձորի մարզպետի հարցազրույցը լրագրողների հետ։