Վրան գյուղապետարանի դիմաց․ նստացույց Մալիշկայում (տեսանյութ)


Վրան գյուղապետարանի դիմաց․ նստացույց Մալիշկայում (տեսանյութ)
Սեպտեմբեր 2 22:57 2018

Armday.am-ն արդեն հրապարակել էր, որ Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ՝ գյուղապետ, ՀՀԿ-ական Մհեր Մովսիսյանի։ Ինչպես հայտնում է մեր թղթակիցը Մալիշկա համայնքից բողոքի ակցիայի մասնակիցները փակել են գյուղապետարանի մուտքը, տեղադրել վրան, եւ հայտարարում են, որ թույլ չեն տա, որ վաղը գյուղապետ Մհեր Մովսիսյանը մուտք գործի գյուղապետարանի շենք։

Հավաքված բազմությունը միակարծիք է՝ գյուղապետը պետք է անհապաղ հրաժարական ներկայացնի։