Գագիկ Ծառուկյանը՝ Ռ․ Քոչարյանին սատարելու մասին․ (տեսանյութ )


Գագիկ Ծառուկյանը՝ Ռ․ Քոչարյանին սատարելու մասին․ (տեսանյութ )
Սեպտեմբեր 1 18:37 2018

Մեր պետությունը, տնտեսությունը ու ամեն բան զարգանում է միայն գիտության հիմքի վրա։ Մենք բոլորս գիտենք, որ ամենալավ կրթական ծրագիրը եղել է սովետական կրթական ծրագիրը, որն այսօր օգտագործում է ԱՄՆ-ն, իսկ մենք  Բոլոնիայի ծրագիրն ենք օգտագործում։ Այս մասին սեպտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց  Գագիկ Ծառուկյանը։  

Քաղաքական հարցերին անդրադառնալով՝  ԲՀԿ ղեկավարն ասաց

 «Մենք ժողովրդի ցավը տանենք Ժողովուրդը թեկնածուն առաջադրեց, մենք միացանք նրանց ցանկությանը։ Մեր առաքելությունն է ժողովրդի հույսն ու հավատը իրականացնել։

Չի եղել պատմության մեջ դեպք, երբ Ծառուկյանը որևէ բան խոստանա ու չիրականացնի: Մենք ներկայացնելու ենք մեր թեկնածուին, մեր ծրագրերը, այն, ինչ անհրաժեշտ է Երևանի համար: Կներկայացնենք մեր ծրագրերը, Երևանի խնդիրներն ու դրանց լուծումները: Երևանցին կծանոթանա մեր թեկնածուների հետ, նրանց արածների հետ՝ ոչ միայն խոսքով, այլև իրական կյանքում»,- ասաց Ծառուկյանը:

Այն հարցին թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կսատարի՞ Ռոբերտ Քոչարյանին, Ծառուկյանը պատասխանեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքականություն վերադարձող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարելու հարց չի քննարկել: Սակայն կարող եմ ասել,  որ ցանկացած մարդ կարող է զբաղվել քաղաքականությամբ»։

Վերջում Գագիկ Ծառուկյանը նշեց,որ ով էլ հաղթի, պատրաստ են ընդունելու և որևէ ավելորդ բառ չի հնչի իրենց կողմից։