Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում. ավտոմեքենաներում հայտնաբերվել են զենքեր. կան բերման ենթարկվածներ


Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում. ավտոմեքենաներում հայտնաբերվել են զենքեր. կան բերման ենթարկվածներ
Սեպտեմբեր 1 10:12 2018

Օգոստոսի 30-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Երևան քաղաքի Տերյան և Սարալանջ փողոցների խաչմերուկից 6-րդ գլխավոր վարչություն են բերման ենթարկել մի քանի անձանց։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com կայքը, այդ անձինք եղել են Lexus մակնիշի 08 ԼԼ 888 համարանիշի և Toyota Land Cruiser Prado մակնիշի 888 QQ 08 համարանիշի ավտոմեքենաներով։

Ոստիկանները անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերել են 2 հատ «Վիկինգ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով, իսկ Toyota Prado-ի մեջ հայտնաբերվել է «Տոզ 34 ԵՌ» տիպի, «Ֆաբարմ» և «Բենելլի» տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող հրացաններ և 200-ից ավելի փամփուշտներ։

Փաստի առթիվ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբնուրում։