Դաշտային ծաղիկներ հավաքելու ժամանակ քաղաքացին հրացան է գտել


Դաշտային ծաղիկներ հավաքելու ժամանակ քաղաքացին հրացան է գտել
Օգոստոս 31 21:00 2018

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում օգոստոսի 30-ին, ժամը 11.50-ին, բաժին է ներկայացել 1974 թ. ծնված Մակիչ Ս.-ն և կամավոր ներկայացրել ինքնաշեն հրացան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, քաղաքացին հայտնելով, որ այն գտել է ս/թ օգոստոսի 27-ին ԱՀ Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի տարածքից դաշտային ծաղիկներ հավաքելու ժամանակ: