Պռոշյանի կոնյակի գործարանի մոտ հրդեհ է բռնկվել. հայտարարավել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան


Պռոշյանի կոնյակի գործարանի մոտ հրդեհ է բռնկվել. հայտարարավել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան
Օգոստոս 31 19:54 2018

Օգոսոտոսի 31-ին, ժամը 17:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Պռոշյանի կոնյակի գործարանի մոտ, այրվում են դատարկ արկղեր. անհրաժեշտ է օգնություն: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1»  կանչ: Դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ:

Ժամը 19:24-ի դրությամբ հայտարարավել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան: Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ: