ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել է երեք քաղաքացու առեւանգման եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) խափանման միջոցը փոխելու բողոքը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց պաշտպաններից Ռաֆայել Ամիրխանյանը:
Նա նշեց, որ Վերաքննիչի որոշումը դեռ չեն ստացել, սակայն առանց ստանալու էլ իրենց կարծիքով դատարանն «անհիմն» որոշում է կայացրել, քանի որ կալանքի տակ պահելու որեւէ հիմնավորում թե´ առաջին ատյանի դատարանում, թե´ Վերաքննիչում չի ներկայացվել:
Պաշտպանը նաեւ հայտնեց, որ իրենք դատարան են ներկայացրել ի պաշտպանություն Արթուր Ասատրյանի 50 հազար քաղաքացիների ստորագրությունը, որը ոչ մի եկրպ չի ազդել Վերաքննիչի որոշման վրա:
Արթուր Ասատրյանի փաստաբանի խոսքով՝ իրենք կդիմեն ՀՀ Վճռաբել դատարան եւ ներպետական ատյանները սպառելուց հետո կդիմեն նաեւ ՄԻԵԴ: