Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին մեկնել է զինծառայության


Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին մեկնել է զինծառայության
Օգոստոս 31 15:19 2018

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը, պիտանի է ճանաչվել պարտադիր զինվորական ծառայության համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տրդատ Խաչատրյանի փաստաբան Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ բժշկական զննության արդյունքներով պարզվել է, որ Տրդատի մոտ առկա է  նախկինում զինծառայության չմեկնելու պատճառ նշված հիվանդությունը, սակայն ավելի մեղմ արտահայտված, ինչը չի խոչընդոտի ծառայության մեկնելուն:

Փաստաբանն ասաց, որ իր տեղեկություններով Տրդատ Խաչատրյանը արդեն մեկնել է ծառայության: