«Մեռանք ասելով, որ մշակույթը անգամ տաքսի վարելուն կարող է վերաբերվել…»


«Մեռանք ասելով, որ մշակույթը անգամ տաքսի վարելուն կարող է վերաբերվել…»
Օգոստոս 29 23:34 2018

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՄՇԱԿՈՒՅԹԸ ՄԻ ԲԱՆ Է, ԱՐՎԵՍՏԸ ՄԵԿ ԱՅԼ ԲԱՆ

Մեռանք ասելով, որ մշակույթը անգամ տաքսի վարելուն կարող է վերաբերվել, իսկ արվեստով զբաղվում են անմոռաց խելագարներն՝ ում վրա օրենքն ու ռեֆորմը ՉԻ ԿԱՐՈՂ ազդել:))))

 

Մշակույթի նախարարությունը պետք է զբաղվի կառավարման,կազմակերպչական և աշխատանքային մշակույթով, իսկ արվեստը պետք է ձևավորվի հասարակության տարբեր շերտերի կողմից հանգանակություններ անելու շնորհիվ:

Լավ կլինի, որպեսզի արվեստի որևիցե աշխատանք ֆինանսավորող մեցենատներին տալ հարկային դաշտում արտոնություն, որպեսզի գործը տեղից շարժվի: Իսկ արվեստի գործ է արվելիքը թե ոչ, թող հատուկ մի ակադեմիկոսներից ձևավորված հանձնաժողով ստեղծվի, ովքեր կգնահատեն այս կամ այն աշխատանքը, որպես արվեստի գործ»: