Սպանության սպառնալիքի համար մեղադրվողը բերման է ենթարկվել


Սպանության սպառնալիքի համար մեղադրվողը բերման է ենթարկվել
Օգոստոս 29 21:33 2018

 «Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում օգոստոսի 28-ին, ժամը 04.45-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 29/4 շենքի մոտից բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Արման Խ.-ն: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նա ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից ապրիլի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով: