Կդադարեցվի հ.62 երթուղու գործունեությունը


Կդադարեցվի հ.62 երթուղու գործունեությունը
Օգոստոս 29 17:10 2018

Հարգելի համաքաղաքացիներ,

Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.62 երթուղին սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով ս.թ. սեպտեմբերի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ.62 երթուղու գործունեությունը: Նշված երթուղուց օգտվող՝ Թբիլիսյան խճուղու և Քանաքեռ թաղամասի որոշակի հատվածի բնակիչների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նապատակով միկրոավտոբուսային հ.21 երթուղին Շամպայն գինիների գործարանի մոտից կերկարացվի մինչև Քանաքեռի 13-րդ փողոց՝ միկրոավտոբուսային հ.62 երթուղու վերջնակետ:

Միկրոավտոբուսային հ.62 երթուղուց օգտվող մյուս ուղևորները կարող են օգտվել նշված երթուղուն զուգահեռ գործող այլ ներքաղաքային երթուղիներից:

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչություն