ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում իր ռուս գործընկերոջ` Վերոնիկա Սկվորցովայի հետ քննարկել է երկկողմ գործակցության առավել սերտացման, ներկայիս բարձր մակարդակի հարաբերություններին նոր խթան հաղորդելու, համատեղ ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր:
Նախարարի պաշտոնում սա Արսեն Թորոսյանի առաջին այցն է ՌԴ, որի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաեւ նոյեմբերին անցկացվելիք ռուս-հայկական բժշկական ֆորումի կազմակերպմանն առնչվող հարցերի: