ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ռուսաստանյան НТВ հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, որտեղ Քոչարյանը քննադատել էր ՀՀԿ-ին։ «Վերլուծել եմ: Կարծում եմ նա (Սերժ Սարգսյանը) չպետք է սահմանադրական փոփոխություններ կատարեր: Ես ժամանակին հանդես եմ եկել այդ փոփոխությունների քննադատությամբ: Եվ, իհարկե, նա չպետք է փորձեր իշխանությունը պահել իր ձեռքում՝ իր աթոռից նստելով վարչապետի աթոռին»,- ասել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք վերլուծել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառները։
Վահրամ Բաղդասարյանի պատասխանը՝ տեսանյութում։