ՀՀԿ-ն համաձայն չէ Ռոբերտ Քոչարյանի հետ․(Տեսանյութ)


ՀՀԿ-ն համաձայն չէ Ռոբերտ Քոչարյանի հետ․(Տեսանյութ)
Օգոստոս 29 11:50 2018
«Վերլուծել եմ: Կարծում եմ նա (Սերժ Սարգսյանը) չպետք է սահմանադրական փոփոխություններ կատարեր: Ես ժամանակին հանդես եմ եկել այդ փոփոխությունների քննադատությամբ: Եվ, իհարկե, նա չպետք է փորձեր իշխանությունը պահել իր ձեռքում՝ իր աթոռից նստելով վարչապետի աթոռին»:
 
Երեկ ռուսաստանյան НТВ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք վերլուծել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառները։
 
Այսօր ԱԺ-ում լրագրողները ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցին, թե ինչպիսին է ՀՀԿ-ի պաշտոնական տեսակետը Քոչարյանի հարցազրույցի վերաբերյալ։ Շարմազանովը նշեց, որ չի կիսում երկրորդ նախագահի տեսակետն այս հարցի վերաբերյալ։
 
Այլ մանրամասներ՝ տեսանյութում