Երևանը պատրաստավում ավագանու արտահերթ ընտրություններին։ Այս պահի դրությամբ ընտրությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 9-ը քաղաքական ուժ։ Հիշեցնենք, թե ովքեր են գլխավորելու քաղաքական ուժերի ընտրական ցուցակները․
«Քաղաքացիական պայմանագիր»-Հայկ Մարության
«Բարգավաճ Հայաստան» –Նաիրա Զոհրաբյան
«Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն»-Արտակ Զեյնալյան
«Հայոց համազգային շարժում»-Արարատ Զուրաբյան
«Ժառանգություն»-Րաֆֆի Հովհաննիսյան
«Երկիր ծիրանի»-Զարուհի Փոստանջյան
«Ժողովրդավարական ուղի»- Մանուել Գասպարյան
«ԳԱԼԱ» -Անահիտ Թարխային
«Ռեֆորմիստներ»-Արտակ Ավետյան
Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես դեռեւս չի մեկնարկել, սակայն ակնհայտ է, որ քաղաքական ուժերն ու կուսակցությունների ցուցակները գլխավորող անձինք սկսել են ակտիվորեն պատրաստվել ընտրական գործընթացին։ Ի՞նչ շանսեր ունեն թեկնածուները, արդյո՞ք ծրագրային պայքար է ընթանալու։ Այս եւ այլ հարցերի շուրջ Armday.am-ը զրուցել է քաղաքագետ Մասիս Պողոյանի հետ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ առաջարկվող տեսանյութում։
Վաչիկ Գրիգորյան