Ավելացված արժեքի հարկի տոկոսադրույքի բարձրացում չի նախատեսվում, իսկ Կառավարությունը բիզնեսին աջակցող փաթեթով սեպտեմբերին գնալու է Ազգային ժողով:
Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Հարցին, թե ավելացված արժեքի հարկի տոկոսադրույքի բարձրացում նախատեսվո՞ւմ է՝ բյուջեում որոշակի ճեղքվածքներ փակելու համար, Դավիթ Անանյանն ասաց. «Ո՛չ, այս պահին նման հարց չի քննարկվում»:
Ինչ վերաբերում է ստվերային տնտեսությանը, Դավիթ Անանյանն ասաց, որ ստվերային տնտեսության գնահատական է տրվում ՊԵԿ-ի ներքին ռեսուրսներով, աշխատանքային խումբ է ձևավորվել, և առաջին անգամ ոլորտային ստվեր են գնահատում:
Մանրամասները՝ տեսանյութում: