Տու-204 ինքնաթիռի ուղևորները, որը կատարում էր Ուֆա-Սոչի չվերթը, տեսագրել են օդանավի արտակարգ վայրէջքը ձախ շարժիչի բռնկման պատճառով: Տեսանյութը հայտնվել է սոցիալական ցանցերում, հայտնում է РИА Новости-ն:
Ինքնաթիռում եղել է 202 ուղևոր: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: