Երևան, Արարատ և Արմավիր, դեռ 6 օր քառասունքի մեջ ենք


Երևան, Արարատ և Արմավիր, դեռ 6 օր քառասունքի մեջ ենք
Հուլիս 25 21:45 2018

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ դեռևս վեց օր Երևանում, Արարատում և Արմավիրում կպահպանվի 40-ից բարձր օդի ջերմաստիճանը:

«Երևան, Արարատ և Արմավիր, դեռ 6 օր քառասունքի մեջ ենք (+40), այնպես որ տրմադրվեք»,- գրել է նա: