Հնդկական աղբյուրները հաստատում են` Հնդկաստանում ավիավթարի հետևանքով կա ողջ մնացած ուղևոր: Նա 40-ամյա Վիշվաշկումար Ռամեշն է` Մեծ Բրիտանիայի քաղաքացի՝ հնդկական ծագմամբ։ Նշվում է, որ նա մի քանի օրով Հնդկաստան էր եկել՝ ընտանիքին այցելելու և եղբոր հետ վերադառնում էր Մեծ Բրիտանիա։ ![]() Վիշվաշկումար Ռամեշի անձնագիրը
Ռամեշն իր ոտքով է մոտեցել շտապօգնության մեքենային: Նրա խոսքով՝ «թռիչքից 30 վայրկյան անց բարձր ձայն է լսվել», որից հետո ինքնաթիռը վթարի է ենթարկվել։ Նա նշել է, որ «ամեն ինչ շատ արագ է տեղի ունեցել»։ Հրաշքով փրկված ուղևորը վնասվածքներ ունի կրծքավանդակին, գլխին և ոտքերին։ Նա նստած է եղել ինքնաթիռի առջևի մասում՝ 11A համարի նստատեղին։ ![]() Վիշվաշկումար Ռամեշի ավիատոմսը
Ավելի վաղ հաղորդվում էր նաև երկրորդ ողջ մնացած ուղևորի մասին, սակայն այդ տեղեկությունը չի հաստատվել: |