Իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու թիրախավորումն ունի մեկ նպատակ՝ հեղինակազրկել մեր եկեղեցին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։
Նա նշեց նաև պատճառը՝ ցանկանում են խոչընդոտել, որ Եկեղեցին այնպիսի խոսք չասի, որը կտարբերվի իշխանությունների խոսքից։
«Իսկ իշխանությունները, ցավոք սրտի, ասում են և անում են միայն վատը»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի պնդմանը, թե Վեհափառն, իբրև, խախտել է կուսակրոնության ուխտը, ապա դա քննարկելն Արթուր Վանեցյանն անիմաստ համարեց։
«Վեր է կացել, ինչ-որ արտահայտություն է արել (Փաշինյանը-խմբ․), ու դրանից ելնելով՝ մենք պիտի նստենք, մտածենք, թե ինչու՞ է այդպիսի բան ասում կամ հերքե՞նք․․․
Դե, թող հիմա հերքի Նիկոլ Փաշինյանը, որ Արցախը, նախնական պայմանավորվածության արդյունքում, չի հանձնել Ադրբեջանին, 4000-ից ավելի երեխեքի գլուխը չի կերել Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով, ու մինչև այսօր էլ զիջումների է գնում․․․»,- շեշտեց նա։