Այսօր Ստեփանակերտի կենտրոնում բնակելի շենքի մի հատված փլուզվեց. բարեբախտաբար՝ անդառնալի հետևանքներ չունեցանք, չնայած որ այդ պահին տան բակը լցված էր երեխաներով:
Խոսքը վերաբերում է Գրիգոր Լուսավորիչ 5 հասցեում գտնվող 8 բնակարանանոց, երկհարկանի հինավուրց շենքին: 1880-ականներին կառուցված բնակելի շենքն այդեղ ապրող 26 բնակիչների կյանքի համար վաղուց վտանգ է ներկայացնում:










