Մանվել Գրիգորյանի ծննդավայրում չեն դադարում ցույցերը. պահանջում են գյուղապետի հրաժարականը (տեսանյութ)


Մանվել Գրիգորյանի ծննդավայրում չեն դադարում ցույցերը. պահանջում են գյուղապետի հրաժարականը (տեսանյութ)
Հունիս 30 00:00 2018

Արմավիրի մարզի Արշալույս գյուղում կրքերը չեն հանդարտվում։ Բնակիչները շարունակում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի։ Գյուղացիներն արդեն այսօրվանից ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով Գրիգորյանի հրաժարականը։ Արդեն հավաքվել է մոտ 600 ստորագրություն. այն կշարունակվի մինչև երկուշաբթի։

Գյուղացիները նաև նշում են, որ վրդովված են գյուղապետի երեկվա հարցազրույցից, որտեղ նա ասում էր, որ իրականում այս ցույցերը կազմակերպում են ոչ թե սովորական գյուղացիները, այլ «մանվելականները»։ Բնակիչները նաև նշում են, որ գյուղապետի և իր համակիրների կողմից սպառնալիքներ ու հայհոյանքներ են հնչել ցույցի մասնակիցների հասցեին։ Նրանք նաև ընդգծում են, որ մանկապարտեզի երեխաների ծնողներին երեկ մանկապարտեզի տնօրենն առավոտյան ասել է. «Դուք ցույցի եք մասնակցել, հիմա ինչո՞ւ եք երեխաներին բերել»։