ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի ելույթը Եվրանեսթ ԽՎ - ում


ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի ելույթը Եվրանեսթ ԽՎ - ում
Հունիս 26 21:17 2018

Բրյուսելում մեկնարկել է ԵՎՐԱՆԵՍԹ Խորհրդարանական վեհաժողովի  7-րդ լիագումար նիստը, որին վեհաժողովի Հայաստանի պատվիրակության անդամների հետ մասնակցում է Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր,  ԵՎՐԱՆԵՍԹ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Իվետա Տոնոյանը: Վեհաժողովն այսօր միաձայն հաստատել է նրա ներկայացրած «Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրներում ոչ ֆորմալ աշխատանքի և աշխատողների սոցիալական ապահովության խթանման մասին» զեկույցը:

«Չգրանցված աշխատողներ ունենալու խնդիրը Եվրամիության բոլոր երկրների և հատկապես Արևելյան գործընկերության երկրների տնտեսությունների զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրներից է», - նշել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Զեկույցում մատնանշված են խնդրի կարգավորման ուղենիշներն ու երկարաժամկետ և կարճաժամկետ անելիքները: