Հայտնաբերվել է հասցեատիրոջը չհասած ծաղկեպսակ. ԱԱԾ նոր տեսանյութը Մանվել Գրիգորյանի՝ Արցախի տան խուզարկությունից


Հայտնաբերվել է հասցեատիրոջը չհասած ծաղկեպսակ. ԱԱԾ նոր տեսանյութը Մանվել Գրիգորյանի՝ Արցախի տան խուզարկությունից
Հունիս 25 19:35 2018

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներըհանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներումդեռևս 2018թհունիսի 16-ին  Էջմիածին քաղաքում խուզարկություններ էին անցկացրել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանըամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնիցիրականացված խուզարկության արդյունքում Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներից հայտնաբերել էին մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք և ռազմամթերքինչպես նաև քաղաքացիների կողմից 2016 թվականի  ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկված սննդամթերք և այլ պարագաներ:

 Շարունակելով ստացված տեղեկությունների ճշգրտման գործընթացը  ՀՀ ազգային անվտանգության ծառայությանՀՀ հատուկ քննչական ծառայության   համագործակցության արդյունքում իրավական օգնություն ցույց տալու միջնորդություն էր ուղարկվել Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններինորի շրջանակներում 2018 թվականի հունիսի 20-ի առավոտյան խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի  հարակից` «Արա Լեռ» կոչվող տարածքում գտնվողՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանը:

Խուզարկությամբ հայտնաբերվել են «Զինվորի բաժին» մակագրությամբ մեծ քանակությամբ մսի պահածոներծխախոտզինվորական ներքնահագուստ և արտահագուստհիգիենայի պարագաներվիրակապերբենզինինքնաձիգի մեծ քանակությամբ փամփուշտներ՝ 7,62 և 5,45 մմ տրամաչափերի:

Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքից հայտնաբերվել է նաև հասցեատիրոջը չհասած ծաղկեպսակՆույնը օրը՝ հունիսի 20-ինԱրցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը օպերատիվ հետախուզություն  է իրականացրել Ասկերան քաղաքի տարածքի Միրզաջան կոչվող տեղանքում տեղակայված «ՋԻ-Էս Պլյուս» ՍՊ ընկերության պահեսում:

Հետախուզության արդյունքում պարզվել էոր «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության ղեկավար կազմը յուրացնելու եղանակով հափշտակել է ՀՀ պաշտպանության նախարարությունիցԱրցախի Հանրապետության պաշտպանության բանակիցինչպես նաև տարբեր կազմակերպություններից և քաղաքացիներից ապրիլյան քառօրյա  պատերազմի օրերին որպես օգնություն տրամադրված առանձնապես խոշոր չափերով պարենային ապրանքներ:

Մասնավորապես հայտնաբերվել է  «Զինվորի բաժին» գրառմամբ թվով 25 հատ մսի պահածոների, 229 հատ տարբեր տեսակի դատարկ պահածոների տարաներ, 2537 հատ գուլպա, 19,425 տուփ ծխախոտ, 882 զույգ ձեռնոց և այլ ապրանքներ:

Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի բոլոր հանգամանքների լրիվ և օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ տարվող քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական համագործակցված միջոցառումները շարունակվում ենՆախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցումենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով: