Մամուլում եւ սոցիալական կայքերում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին իրականությանը չի համապատասխանում։ Armday.am-ին Նարեկ Սարգսյանի մտերիմներից մեկը հայտնեց, որ վերջինս բերման չի ենթարկվել։
Ի դեպ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութն այն մասին, որ ԱԱԾ դիմակավորված անձինք բերման են ենթարկում Նարեկ Սարգսյանին, եւս ապատեղեկատվություն է։ Հիշյալ տեսանյութում Նարեկ Սարգսյանը չկա։