Երկու տարի անց «Սասնա ծուռը»՝ իր տանը (տեսանյութ)


Երկու տարի անց «Սասնա ծուռը»՝ իր տանը (տեսանյութ)
Հունիս 9 20:00 2018

Երկու տարի անց առաջին լուսաբացը սեփական օջախում՝ հարազատների ու ընկերների կողքին:

«Սասնա ծռեր» խմբի անդամ գյումրեցի Արամ Հակոբյանը մի վայրկյան անգամ չի ափսոսում, որ շուրջ երկու տարի ընտանիքի հետ չի անցկացրել:

 

Ասում է՝ հանուն հայրենիքի է այդ քայլին գնացել: Հիշեցնենք, որ հունիսի 8-ին 500 հազար դրամ գրավի դիմաց ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Հակոբյանն ազատ արձակվեց կալանքից:

Դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությունը: