Բջջայինով երկար խոսելն ի վերջո վնասակա՞ր է, թե՞ ոչ


Բջջայինով երկար խոսելն ի վերջո վնասակա՞ր է, թե՞ ոչ
Հունիս 9 17:20 2018

Այս տարվա ապրիլին Իտալիայում դատարաններից մեկը մի ընկերության պարտադրեց ամենամսյա գումար վճարել իրենց աշխատակցին, քանի որ դատավորը որոշեց՝ մշտապես բջջային հեռախոսով խոսելու արդյունքում աշխատակցի մոտ գլխուղեղի ուռուցք է առաջացել։

Սակայն գիտական հետազոտություններ, որոնք կապացուցեին, որ իսկապես երկարատեւ հեռախոսազրույցները կարող են ուռուցքներ առաջացնել, առայժմ չկան։ Նման գիտափորձ արել են Մեծ Բրիտանիայում, սակայն տեղի մասնագետները միայն կարողացան այնպիսի եզրահանգում անել, որ 1995-2015 թվականներին աշխարհում նշանակալի ավելացել են գլխուղեղի չարորակ ուռուցքների դեպքերը։ Սակայն դա բուն բջջային հեռախոսի հետ կապել հստակ չի հաջողվել։

Օրերս բրիտանացի գիտնականների հոդվածն այդ մասին հրապարակվել է Journal of Environmental and Public Health հանդեսում։

Հոդվածի հեղինակ, Children with Cancer UK ֆոնդի ներկայացուցիչ Ալասդեր Ֆիլիպսը նշել է, որ նշված ժամանակահատվածում, երբ ավելացել է գլխուղեղի չարորակ ուռուցքների թիվը, ավելացել է նաեւ բջջային հեռախոսներից օգտվողների քանակը։ Նա նաեւ նշել է, որ ուռուցքները սկսել են ավելի շատ առաջանալ գլխուղեղի ճակատի եւ ականջի հատվածում, իսկ հենց այդ հատվածի հետ է առավել շատ շփվում բջջայինը։ Մասնագետը, սակայն, միեւնույն ժամանակ նշել է, որ եթե անգամ հեռախոսի ճառագայթումն ազդում է, այնուամենայնիվ դրանից քաղցկեղի առաջացման ռիսկը մեծ չէ։

Նա նշել է, որ չարորակ ուռուցքների ավելացմանը կարող էին նաեւ բազմաթիվ այլ գործոններ նպաստել։

Աղբյուր՝ Բուժ ինֆո



loading...