Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Նազարյանը Factor TV-ի հետ զրույցում կտրականապես դեմ է արտահայտվել այն ձևակերպմանը, թե Արցախը «տորթի նման» հանձնվել է Ադրբեջանին։ Նա շեշտել է, որ ռուս խաղաղապահների մանդատը ոչ թե Արցախի կարգավիճակի լուծումն էր, այլ ֆիզիկական անվտանգության ապահովումը։
«Ռուս խաղաղապահները Արցախում Արցախի կարգավիճակի հարց չէին լուծում։ Իրենք այնտեղ էին, որ ապահովեն հայ բնակչության անվտանգությունը»,- նշել է պատգամավորը՝ հավելելով,- «Ամենավատը, որ մենք ունենք, դա իրականությունը այս կամ այն պատճառով խեղաթյուրելու փորձերն են. բերեք խեղաթյուրենք իրականությունը, խեղաթյուրենք անցյալը, որից մենք կարող ենք ստանալ որոշակի օգուտ՝ ինչ-որ նպատակի հասնելու համար»։
Նազարյանը նշել է, որ ինքը Նիկոլ Փաշինյանին մեղադրել է նրա համար, որ նա, 2018 թվականին գալով իշխանության, հնարավորություն ուներ Արցախի հարցը լուծել բանակցությամբ, բայց չի արել։
«Մեղադրում են Փաշինյանին, որ թշնամի և դավաճան է, եթե դավաճան լիներ, ես կփորձեի դուրս շպրտել նրան կառավարությունից»,-նշել է նա։










