Առևանգված երեխայի մայրը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ անցել է գրեթե մեկ ամիս, սակայն ինքը չի կարողանում գտնել իր փոքրիկ որդուն:
«Ես, որպես մայր, դիմում եմ խնդրանքով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին, ՀՀ Գլխավոր հարկադիր մարմնի ղեկավարին, որպեսզի ՀՀ օրիենքը ոչ միյան գրված լինի թղթի վրա, այլ ի կատար ածվի: Եվ ՀՀ քաղաքացիները այլևս չառնչվեն այսպիսի ամենաթողության հետ»,-նշել է մայրը:










