Շիրակի մարզը նոր մարզպետ ունի: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Կարեն Սարուխանյանը կղեկավարի Շիրակի մարզը:
Առաջին աշխատանքային օրը նրան լրագրողներն են դիմավորել: Նորանշանակ մարզպետն էլ համաձայնել է պատասխանել հարցերին:
Վերջինս խոսել է առաջիկա ծրագրերից, ներկայացրել մարզում խնդրահարույց ոլորտներն ու խնդիրների լուծման ուղիները:










