Վալերի Օսիպյանը հանդիպում ունեցավ քաղաքացիների հետ.ընդունելությունները կրելու են պարբերական բնույթ (տեսանյութ)


Վալերի Օսիպյանը հանդիպում ունեցավ քաղաքացիների հետ.ընդունելությունները կրելու են պարբերական բնույթ (տեսանյութ)
Մայիս 31 19:46 2018

Մայիսի 30-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հանդիպում ունեցավ քաղաքացիների հետ:

Ընդունելությանը քաղաքացիները ոստիկանության պետին ներկայացրին իրենց հուզող հարցերը, որոնք հիմնականում կապված էին նախկինում կատարված հանցագործությունների և ոստիկանության ծառայողների գործողությունների հետ: 
Հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ, քաղաքացիների բարձրացրած խնդիրները մանրամասն քննարկվեցին, որոշները լուծումներ ստացան տեղում, իսկ մնացած բողոքներով հանձնարարվեց համապատասխան ստորաբաժանումներին ընթացք տալու համար: 

Եղան նաև ոստիկանության իրավասությունից դուրս հարցեր, որոնց կապակցությամբ տրվեցին պարզաբանումներ և ուղղորդումներ՝ իրավասու մարմիններին դիմելու համար:

Նշենք, որ քաղաքացիների ընդունելությունները կրելու են պարբերական բնույթ: