Քննչական կոմիտեն որոնում է գրասենյակից քաղաքացու դրամապանակը հափշտակած անձին


Քննչական կոմիտեն որոնում է գրասենյակից քաղաքացու դրամապանակը հափշտակած անձին
Մայիս 30 20:06 2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի կենտրոնում գործող գրասենյակում քաղաքացու դրամապանակը հափշտակած անձի ինքնությունը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «2018թ. ապրիլի 23-ին հաղորդում է ստացվել առ այն, որ ապրիլի 20-ին՝ ժամը 18:00- 19:20-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գործող գրասենյակում հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար և բանկային քարտեր: