Հայաստանի և Վրաստանի ՊՆ ղեկավարները քննարկել են համագործակցությունը խորացնելու հարցեր (տեսանյութ)


Հայաստանի և Վրաստանի ՊՆ ղեկավարները քննարկել են համագործակցությունը խորացնելու հարցեր (տեսանյութ)
Մայիս 30 19:24 2018

Քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-վրացական համագործակցությանզարգացման հեռանկարները

 

ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 30-ին հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանական բնագավառում երկու երկրների հարաբերությունները և համագործակցության հետագա զարգացման հեռանկարները:

Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ: