«Քայլ արա» խաղի շնորհանդեսը` վարչապետի տիկնոջ մասնակցությամբ Երևանում տեղի ունեցավ «Հոլ» ընկերության «Քայլ արա» խաղի շնորհանդեսը, որին մասնակցում էր նաև վարչապետի կինը` Աննա Հակոբյանը: Խաղի մասին խոսելիս հեղինակները նշեցին, որ այն «Մոնոպոլիա» խաղի հայկական տարբերակն է, իսկ կարգախոսն է` «Մոնոպոլիան Հայստանում այսուհետ միայն խաղի տեսքով»: Վարչապետի կինը խոստացավ`ինքը ևս կմասնակցի երեխաների խաղին, նաև կարևորեց ինտելեկտուալ խաղերի դերը երեխաների կյանքում:













