Մալիից աֆրիկացի ներգաղթյալ Մամուդու Գասսաման, նկատելով Փարիզի բարձրահարկներից մեկի 4-րդ հարկից կախված փոքրիկ երեխային, ճարպկորեն մագլցել է ու փրկել նրան։
Մամադուն այնուհետև հրավիրվել է Ելիսեյան պալատ, ուր նրան կատարած խիզախության համար հատուկ շնորհակալություն է հայտնել երկրի նախագահ Էմանուել Մաքրոնը և շնորհել Ֆրանսիայի քաղաքացիություն։










