Ինչպիսի՞ շրջանավարտներ են եղել «Էլենի օրագիր» սերիալի սիրված դերասաններ Իննա Խոջամիրյանն ու Հասմիկ Խոջյանը


Ինչպիսի՞ շրջանավարտներ են եղել «Էլենի օրագիր» սերիալի սիրված դերասաններ Իննա Խոջամիրյանն ու Հասմիկ Խոջյանը
Մայիս 25 17:39 2018

Վերջին զանգ՝ սիրո խոստովանությունների,  համարձակության ու էմոցիաներով լի օր, ավարտի ու նոր կյանքի սահմանագիծ:Քննություններիդասերիհամադպրոցական աշխատանքների ուստուգարքների 12-ամյա մարաթոնյան վազքն այսօր ավարտվում է: Այսօր դպրոցական նստարանը, կավճոտ գրատախտակն ուհերթապահության ցուցակը բարի ճանապարհ են մաղթում հասունության շեմին կանգնած պատանիներին: BlogNews.am-ի հետզրույցում  իրենց դպրոցական հուշերով ու Վերջին զանգիտպավորություններով կիսվել են «Էլենի օրագիր» սերիալի սիրված դերասաններ Իննա Խոջամիրյանն ու Հասմիկ Խոջյանը: Նրանք մեզ են տրամադրել դպրոցական լուսանկարներ ու պատմել իրենց խենթությունների ու չարաճճիությունների մասին, նաև շնորհավորել շրջանավարտներին:


Իննա Խոջամիրյան

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը դպրոցն ավարտել է 2012թ.-ին: Սովորել է Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոցում: Երկար ժամանակ չի անցել իր Վերջին զանգից, ու նա այսօրվա նման հիշում է օրն իր բոլոր մանրամասներով. «Ուզում էի ասել, որ ոչինչ չեմ հիշում, բայց... հիշում եմ անգամ բեմի վրա որ մասում էի կանգնած, ում կողքին, ում դիմաց... Չեմ կարող հիշել՝ ինչ էի ասմունքում որպես հրաժեշտ, բայց կիթառի նվագակցություն կար, ես հուզված էի, կարծես դահլիճն էլ՝ ինձ հետ հավասար... Դեռահասությանս ամենաբուռն շրջանն էր: Ամենասիրառատ, ամենացավոտ, ամենաբեկումնային, ամենաանսպասելի, ամենա... Ինչպես և բոլոր դեռահասների կյանքում: Որպես եզրափակում բոլորով Թաթայի «Վերջին զանգը» երգեցինք: Աննկարագրելի շատ եմ լաց եղել: Երևի ոչ թե նրա համար, որ չէի ուզում դպրոցն ավարտել, այլ չգիտեի՝ ինչ է սպասում մի մարդուկի այս մեծամեծ աշխարհում: Նույնիսկ չգիտեի՝ կընդունվեմ համալսարան թե ոչ. ոչ մի առարկա անհատապես, մասնագիտացված չէի պարապել (սեփական պնդմամբ ): Վերջին զանգից նոր կյանք սկսվեց բառացիորեն»:

Իննան մի քանի քաղաքում ու մի քանի դպրոցում է հասցրել սովորել, և բոլորը հավասարապես իրենն է համարում: Դերասանուհին չի կարողանում մտաբերել՝ վերջին անգամ երբ է եղել իր դպրոցում. «Իմ դպրոցները... Ցավոք, Լոռի կարողանում եմ միայն ոչ աշխատանքային օրերին մեկնել: Ամեն անգամ երկար կանգ եմ առնում մեկ Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան դպրոցի, մեկ Տաշիր քաղաքի N2 դպրոցի բակում: Ամենաթանկ, զավեշտալի ու անհեթեթ հիշողություններն են ինձ կապում նշածս երկու դպրոցների հետ: Ուզում եմ այցելել անպայման, կարոտել եմ բոլորին....»:

IMG_83900

30-ից ավելի  գովասանագիր, պատվոգիր, շնորհակալագիր… Դերասանուհին մոլի գերազանցիկ է եղել, ասում է՝ հատուկ խնամքով մի մեծ թղթապանակում դեռ պահում է դրանք. իր ապագա ժառանգության անքակտելի մասն են լինելու:) Իննայի համար չկա առարկա, որը նա չսիրի. «Ամեն բան բացառապես մանկավարժի դիրքորոշումից, մատուցման ձևից և վերաբերմունքից է կախված: Մի դպրոցում ֆիզիկայի գիտակ էի, մյուս դպրոցում անասելի թուլացա ինչ-ինչ պատճառներով, մյուս դպրոցում քիմիայի փորձերի մեծագույն երկրպագուն էի, մեկ ուրիշ դպրոցում քիմիայի դասերը դադարեցին ինձ ինչ-որ բան տալուց... Ամեն դեպքում ամենաշատը մաթեմատիկան և պատմությունն եմ սիրել: 11-րդ դասարանում կողքիս նստող դասընկերոջս հետ մրցույթի էինք դուրս գալիս, ով ավելի շատ խնդիր-վարժություն կլուծի, և ուսուցչի ստուգելուց հետո ով ավելի շատ ճիշտ պատասխաններ կունենա: Տարվա առաջին կեսին ավարտել էինք հանրահաշվի և երկրաչափության դասագրքերի բոլոր խնդիրները: Ուսուցչուհին մեզ համար ստիպված այլ ձեռնարկ էր բերում, դասարանն էլ սովորական հունով շարունակում էր սովորել»:

Իննան նաև պատմեց դպրոցական ամենվառ հիշողությունների մասին, որոնք իրեն ուղեկցելու են ամբողջ կյանքի ընթացքում. «2 դպրոցական վառ հիշողություն ունեմ. 1-ը մասնակցությունն էր «Հայ ասպետ»-ին (մինչև կիսաեզրափակիչ հասանք), իսկ մյուսը՝ Հայրապետական թեմի կողմից կազմակերպված «Պատարագն աշակերտների շուրթերով» հանրապետական մրցույթը։ Հանրապետությունում առաջին տեղը գրավեցինք մեր փոքրիկ թիմով ու հայրապետական մրցանակի արժանացանք»,- ասաց դերասանուհին և հավելեց, որ տարիներ անց աշակերտական սեղանին կրկին հայտնվելը ամենաքաղցր վերապրումն է. «Ինչ էինք, ինչ դարձանք:)»

IMG_8387

Բացի նրանից, որ Իննան տասը տարիների խենթություններն ու անհոգ օրերը հիշում է, չի մոռացել նաև առաջին սիրուն. «2-3 տարով մեծ տղա էր, մեր դասարանի դիմացն ընկած դասարանում էր սովորում (քիմիայի դասասենյակը ): Անունը Գարիկ էր: Հուսամ՝ լավ է, առողջ և երջանիկ»:

Համադասարանցիների մի մասի հետ դերասանուհին մինչև հիմա էլ  շփումը պահում է. «Դասընկերներիս մեջ արվեստի մարդիկ գրեթե չկան. մեծ մասը բնագիտական գծով շարունակեց ուսումը։ Ճնշող մասն աղջիկներ են. ոմանք արդեն բալիկ ունեն, ոմանք երկրում չեն, ոմանց հետ էլ պարբերաբար հանդիպում եմ: Մեկին էլ կորցրել եմ անդառնալիորեն... Ամռանը ավտովթարից մահացավ: Մեր՝ դասընկերներիս ամենացավոտ կորուստներից էր»:

Դերասանուհին շրջանավարտներին անթիվ մաղթանքներ ունի, միայն թե համապատասխան բառեր չի գտնում. «Սիրելի շրջանավարտ, շնորհավորում եմ քո նոր միջավայրի, նոր մարդկանց, նոր պայմանների և իսկապես բոլորովին նոր կյանքի ոտնամուտը: Հարթ ու կանաչ ճանապարհի, կապույտ երկնքի ու շատ ու շատ դրական ու լավ մաղթանքներից բացի՝ ուզում եմ քեզ ևս մի կարևոր բան մաղթել. այն պահից, երբ արցունքոտ աչքերով կգրկես քեզ նվիրած վերջին դպրոցական ծաղիկներն ու վերջին զանգդ կհնչի, նորովի սկսիր գնահատել ամեն մի օրդ, ժամդ, րոպեդ: Ժամանակն է գիտակցելու, որ ապրածդ ոչ մի վայրկյան հետ բերել չես կարողանալու: Տուր աշխարհին ու հայրենիքիդ քո մաքսիմալը և վերցրու կյանքից ու աշխարհից այն ամենն, ինչ կհասցնես: Եվ որն ամենակարևորն է, չմոռանաս ամենակարևորը՝ բոլոր պայմաններում, անկախ ամեն ինչից՝ սովորել, սովորել, սովորել»:

IMG_83880IMG_83890

Հասմիկ Խոջյան

Հասմիկ Խոջյանն էլ է 2012 թվականի շրջանավարտ: Սովորել է Մարտիրոս Սարյանի անվան թիվ 86 միջնակարգ դպրոցում. «Մինչև 5-րդ դասարան սովորել եմ Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում: Վերջին զանգը գրեթե բոլորի կյանքում հուզումնառատ է լինում, սակայն ինձ համար այն իսկական տոն էր: Ուրախ էի, որ ավարտել եմ դպրոցը, ավարտել եմ կյանքի այդ շրջափուլը, քանի որ հստակ գիտեի, որ գնում եմ դեպի նոր կյանք, որտեղ ինձ սպասում էին նպատակներս ու երազանքներս»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում