Ծայրահեղ ստորությունն այն է, որ ՔՊ-ականները շատ լավ գիտեն՝ ես հայտնի ձայնագրության մեջ խոսում եմ լեգենդար Ռոզալիա Աբգարյանի հետ. Գոհար Ղումաշյանը փակագծեր է բացում


Ծայրահեղ ստորությունն այն է, որ ՔՊ-ականները շատ լավ գիտեն՝ ես հայտնի ձայնագրության մեջ խոսում եմ լեգենդար Ռոզալիա Աբգարյանի հետ. Գոհար Ղումաշյանը փակագծեր է բացում
Ապրիլ 18 21:45 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը, անդրադառնալով իր դեմ ՔՊ-ական պաշտոնյաների նախաձեռնած արշավին, փակագծեր է բացել։

«Ծայրահեղ ստորությունն այն է, որ ՔՊ-ական պատգամավորները, նախարարները, և թե աշխատակազմի ղեկավար աշխատող պաշտոնյան շատ լավ գիտեն, որ հայտնի ձայնագրության մեջ ես խոսում եմ վաստակաշատ ուսուցիչ, Հայրենական պատերազմի վետերան, լեգենդար Ռոզալիա Աբգարյանի հետ, ում ես ցանկացել եմ նրա ծննդյան կապակցությամբ հեռուստացույց նվիրել։ Բայց սկսենք սկզբից»,-նշում է Ղումաշյանն ու մանրամասնում, որ իր նախաձեռնությամբ է սկսել ու իրականացվել «Անմահ գունդ» քայլերթը։

Նա նշում է, որ իր իրավաբանները խորհուրդ չեն տվել իրեն տիկին Աբգարյանին որևէ բան նվիրել, Ղումաշյանը նրան այցելել է միայն քաղցրավենիքով։ Դրա մասին տեղյակ է նաև դատարանը։

«Ի՞նչ ընտրակաշառքի մասին  կարող է խոսք լինել, երբ 103 տարեկան տիկին Ռոզալիա Աբգարյանը նույնիսկ քայլել չի կարողանում։ Ես կլռեի, եթե թիրախավորեին միայն ինձ, բայց ես թույլ չեմ տա, որ արատավորեն մեր պատվարժան վետերաններին»,-ընդգծում է Գոհար Ղումաշյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։