«Ես արդեն չէի օգտագործում, ես ուտում էի». 222 Lava-ն խոսել է թմրադեղերից 12 տարվա կախվածության մասին


«Ես արդեն չէի օգտագործում, ես ուտում էի». 222 Lava-ն խոսել է թմրադեղերից 12 տարվա կախվածության մասին
Ապրիլ 19 00:54 2026

Starnews.am-ը գրում է․

Էրիկ Շահբազյանը կնոջ հետ միասին հյուրընկալվել է «Tete A Tete» հաղորդմանը, որտեղ զրույցը վերածվել է անկեղծ ու երբեմն շոկային խոստովանությունների։

Զույգը բացել է իրենց կյանքի ամենադժվար փուլերից մեկը՝ տարիներ շարունակ տևած կախվածությունը թմրանյութերից։ 

Զրույցի ընթացքում Էրիկը խոստովանել է, որ երկար տարիներ օգտագործել է ամենածանր տեսակի թմրանյութեր՝ նշելով, որ անգամ հիմա զարմանում է, թե ինչպես է կարողացել ողջ մնալ։

«Ես երևի աշխարհում այդպես ծանր թմրադեղ չի եղել, որ չօգտագործեմ։ Ես արդեն չէի օգտագործում, ես “ուտում” էի… Ես թմրանյութերին այնպես էի սիրահարվել, որ ուրիշ ոչ մի սեր ինձ չէր հետաքրքրում»,– անկեղծացել է նա։

Նրա խոսքով՝ բազմաթիվ անգամներ առաջարկներ է ստացել հրաժարվել այդ կյանքից, սակայն չի կարողացել, քանի որ այլևս ոչ մի բանում երջանկություն չէր գտնում։

«Բառի բուն իմաստով սիրահարվել էի թմրանյութերին։ Դա իմ համար միակ հաճույքն էր»,– ասել է նա՝ հավելելով, որ օգտագործել է նաև ամենավտանգավոր սինթետիկ նյութերը, որոնք կարող են մահվան պատճառ դառնալ անգամ մեկ օգտագործումից հետո։

Էրիկը խոստովանել է, որ շուրջ 12 տարի ապրել է «դժոխքի մեջ»՝ ինքն իրեն համոզելով, թե երջանիկ է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։