Հունաստանում դաժան ծեծի են ենթարկել Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսին, հայտնում է The Washington Post-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առնչությամբ կազմակերպված միջոցառումների ժամանակ։ 75-ամյա քաղաքապետին է մոտեցել մոտ 10-12 մարդ՝ պահանջելով հեռանալ միջոցառման անցկացման վայրից: Երբ քաղաքապետը հրաժարվել է, նրան գցել են գետնին և սկսել ծեծել:
Բուտարիսին հիվանդանոց են տեղափոխել, վնասված են նրա գլուխը, մեջքը և ոտքերը:
Ոստիկանությունը ձերբակալել է երկու կասկածյալի:










