12 տոննա հեղուկ շոկոլադը թափվել է մայրուղու վրա և խոչընդոտել է երթևեկությունը


12 տոննա հեղուկ շոկոլադը թափվել է մայրուղու վրա և խոչընդոտել է երթևեկությունը
Մայիս 13 22:03 2018

12 տոննա հեղուկ շոկոլադ տեղափոխող բեռնատարը շուռ է եկել Լեհաստանի մայրուղիներից մեկի վրա: Մեքենայի ամբողջ տարողությունը լցվել է ճանապարհին՝ խոչընդոտելով երթևեկությունը: Ճանապարհի մի մասն էլ փակել է շուռ եկած բեռնատարը: Դեպքի վայր են ժամանել փրկարարները և օգնություն են ցուցաբերել վարորդին: Նա մարմնական վնասվածքներ է ստացել: Հատուկ ծառայությունների աշխատակիցներն ասել են, որ թափված շոկոլադը մաքրելու համար անհրաժեշտ է ճանապարհի ամբողջ երկայնքով տաք ջուր լցնել, որպեսզի կարճ ժամանակում քարացած զանգվածը հալվի, և մայրուղին անցանելի դառնա: