Կարեն Ասլանյանը առաջին մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնությունում


Կարեն Ասլանյանը առաջին մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնությունում
Մայիս 2 20:49 2018

Հայաստանի ըմբիշներն առաջին մեդալը նվաճեցին Կասպիյսկում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 67 կգ քաշային կարգի մրցումներում մեր ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը 3-րդ տեղի համար մրցամարտում 7:2 հաշվով հաղթեց լեհացի Դավիդ Կարեցինսկուն եւ նվաճեց բրոնզե մեդալ: Այդ քաշային կարգում հաղթեց ռուսաստանցի Արտյոմ Սուրկովը, ում քառորդ եզրափակիչում պարտվել էր մեր ըմբիշը:

Այսօր իրենց մարտերը կանցկացնեն նաեւ մեր մյուս երկու մարզիկները: 82 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը եզրափակիչում կմրցի բելառուսցի Վիկտոր Սասունովսկու հետ, իսկ 97 կգ կարգում Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալի համար կհանդիպի սերբացի Միխեիլ Կաջայայի հետ: