Ես կքվեարկեմ հանուն Արցախի և Հայաստանի անվտանգության․ Շարմազանով


Ես կքվեարկեմ հանուն Արցախի և Հայաստանի անվտանգության․ Շարմազանով
Մայիս 1 11:30 2018

ԱԺ-ում ՀՀ վարչապետի ընտրությունը տապալելու մասին Փաշինյանի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը:  Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Նիստը չի տապալվելու, մենք գալու ենք և քվորում ապահովելու ենք»:

Նրա խոսքով՝ իրենք չեն ընդունում ոչ լավ մարդ, ոչ լավ տրիբուն, ոչ լավ հանդուրժողականության կոչեր անող: «Այսօր մենք ընտրելու ենք պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարին, Ալիևի, Պուտինի և Թրամփի հետ բանակցությունների նստող հիմնական բանակցողի»,- ասաց նա:

Շարմազանովը նշեց, որ այս քվեարկությունը լինելու է ոչ թե ընդդեմ, այլ հանուն՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի անվտանգության. «Ով ինչպես կքվեարկի՝ դա յուրաքանչյուրի գործն է»:

 

Ամբողջությամբ՝ 1in.am-ի տեսանյութում