Ապրիլի 29-ին մի տղամարդ փորձել է սղոցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի գմբեթի խաչը և դրա փոխարեն երկաթյա վարդ դնել: Տեսանյութը հրապարակել է ֆեյսբուքյան օգտատեր Սարգիս Վարդանյանը:
Լուրի իսկությունը «Երկիրն Այսօր»-ին հաստատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:










