Սևակ Խանաղյանի առաջին փորձին անդրադարձել է բրիտանական մամուլը


Սևակ Խանաղյանի առաջին փորձին անդրադարձել է բրիտանական մամուլը
Ապրիլ 30 21:34 2018

Հայ երգիչ Սևակ Խանաղյանի կատարած Եվրատեսիլի «Քամի» երգն ամենայն հավանականությամբ կզարմացնի բրիտանացի դիտողներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այսպես է սկսել բրիտանական Metro-ն Խանաղյանի երգին նվիրված նյութը՝ շեշտելով, որ երգի ընթացքում բեմը վերածվում է Սթոնհենջի նմանության հարթակի:   

«Սա իրականում թերագնահատված երգ է, որը լավ է երևում կամերայի առջև: Սկզբում բեմը մշուշոտ է, այնուհետև բեմը լուսավորվում է»,- նկարագրում է նյութի հեղինակ Բենի Ռոյսթոնը: Նա նկարագրում է նաև Սևակի հագուստը: Նշելով «քամի» բառի հայերեն իմաստը՝ Ռոյսթոնը նշում է,  որ նաև դրանով է պայմանավորված բեմի վրա արհեստական քամու առաջացումը:

Նա նշում  է նաև երգի բառերն ու Եվրատեսիլում Հայաստանի կատարումների պատմությունը: